Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ղրիմի մուտքը վերահսկում են զինյալները (տեսանյութ)

Ղրիմի մուտքը վերահսկում են զինյալները (տեսանյութ)
28.02.2014 | 12:05

Ղրիմի ինքնավար հանրապետության մուտքը երեկ երեկոյան փակվել է զինյալների կողմից և վերահսկվում է: «1+1» հեռուստաալիքի հաղորդմամբ` պահակակետերը, որոնք փակված են բետոնաբլոկերով, ավազապարկերով և այլ ծանր նյութերով, վերահսկում են զինվորական բաճկոններ հագած զինված մարդիկ: Նրանցից ոմանց թևքին ռուսական դրոշն է պատկերված: Զինված հսկիչներն ասել են, թե նման ձևով ցանկանում են Ղրիմը պաշտպանել «ֆաշիստներից»:

Տեսանյութ

Ղրիմի մուտքը վերահսկում են զինյալները
Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ